Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ

16.06.2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Բաժնի կրտսեր մասնագետը
ա) Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները.
բ) պատշաճ և ժամանակին կատարում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությունները, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին.
գ) Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
դ) իրականացնում է լրատվամիջոցների հետ ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի կապն ապահովող աշխատանքները.
ե) իրականացնում է մամուլի հրապարակումների ուսումնասիրման, այդ թվում օրվա լրահոսին հետևելու, դրանից քաղվածքներ անելու հետ կապված աշխատանքները.
զ) իրականացնում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության լուսաբանման, այդ թվում ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ մամլո հաղորդագրություններ պատրաստելու, տեղեկություններ հրապարակելու աշխատանքները. է) իրականացնում է ՀՀ դատական համակարգի պաշտոնական ինտերնետային էջում տեղեկատվության տեղադրման, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի պաշտոնական սոցիալական էջերի վարման աշխատանքները.
ը) իրականացնում է կանոնադրությամբ, Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Բաժնի կրտսեր մասնագետը ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)£

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա)բարձրագույն կրթություն,
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) ազատ տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (ռուսերեն կամ անգլերեն):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
   Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
*գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
*երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
*անձնագրի պատճենը:

   Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
   Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
    Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
    Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.06.2017թ.:

   Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնի անձնագիրը:

   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 16.06.2017 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):