Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ

23.05.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ  (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

 1.Դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետը՝
 դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում ֆինանսաբյուջետային գործընթացին ուղղված կանոնակարգված գործունեություն, դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է դատական համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման և մշակման աշխատանքները Դեպարտամենտի հիմնական ռազմավարական ծրագրերի շրջանակներում, կազմակերպում և ղեկավարում է դատական համակարգի բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատարաններից ստացված ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների հիման վրա իրականացնում է բյուջեի կատարողականի գնահատում` արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացնելով Դեպարտամենտի ղեկավարին, Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում Վարչության և առանձնացված ստորաբաժանումների համապատասխան աշխատողներին կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա խրախուսումներ կամ պատժամիջոցներ կիրառելու համար, իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում վարչության գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր եզրակացություններով և հիմնավորումներով (տեղեկանքներով), ղեկավարում և իրականցնում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումն ըստ սահմանված գործընթացի, որպես Դեպարտամենտի ֆինանսավորման գործընթացի պատասխանատու երկրորդ ստորագրության իրավունքով ստորագրում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորման հայտերը, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, ըստ անհրաժեշտության Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ կոնկրետ աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության դատական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության պետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. դ) գրական հայերենի պատշաճ իմացություն. ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընգրկված անձինք:
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.05.2017թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7.Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 23.05.2017թ. ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):