Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվի գործավար

23.03.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվի գործավարի (ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

ՀՀ դատարանների արխիվի գործավարը կատարում է ՀՀ դատարանների արխիվ համալրված դատական ակտերի տեխնիկական մշակում և դասավորում, պատասխանատվություն է կրում ՀՀ դատարանների արխիվ հանձնված գործերի, վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի պահպանության հարցում, իրականացնում է ՀՀ դատարանների արխիվի խնդիրների իրականացման նախապատրաստական  և  կազմակերպական  աշխատանքները, իրականացնում է ՀՀ դատարանների արխիվի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները,  իրականացնում է ՀՀ դատարանների արխիվի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքներն իրականացնում է համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ, մասնակցում է ՀՀ դատարանների արխիվի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, ՀՀ դատարանների արխիվի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է  անհրաժեշտ  նյութեր  և  տեղեկատվություն, իրականացնում է ելքային և մուտքային գրությունների համակարգչային աշխատանքներ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ, ՀՀ դատարանների արխիվի գործավարն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ)  գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք.Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:
 
Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 16.03.2017թ.:

1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվի գործավարի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել  Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 23.03.2017թ-ին, ժամը 11:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):