Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Կայանալու են բաց մրցույթներ դատական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

19.09.2007

1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի համակարգչային մասնագետ (դատական ծառա¬յության առաջատար պաշտոնների խմբի 2-ին ենթախումբ) (կոդ՝ ԴԴ-2.2-166)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի համակարգչային մասնագետն իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվա¬կան միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը, իրականացնում է Դեպարտամենտի ցանցի ծրագրային անվտանգու¬թյունը. կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթա¬շրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը. իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիա¬զորություններ։
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի համակարգչային մասնագետ (դատական ծառա¬յության առաջատար պաշտոնների խմբի 2-ին ենթախումբ) (կոդ՝ ԴԴ-2.2-176)
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի համակարգչային մասնագետն իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվա¬կան միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը, իրականացնում է Դեպարտամենտի ցանցի ծրագրային անվտանգու¬թյունը, կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթա¬շրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը. իրականացնում է օրենքներով և կանոնադրությամբ սահմանված այլ լիա¬զորություններ։
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն.
*դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնա¬գիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն։


Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին դիմողները Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանք դատական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ).
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12.09.2007 թ.։
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի կադրերի բաժին (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։ 

Նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 19.09.2007թ.` ժամը 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 56-79-53)։