Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնական

29.09.2014

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնականի (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության պաշտոնների առաջատար խմբի 1-ին ենթախմբում)

Տեղակալի օգնականը Տեղակալի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Տեղակալի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Հայաստանի Հանրապետության  դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Տեղակալի օգնականն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական)  ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն  մեկ տարվա աշխատանքային ստաժ.
*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
*Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին. 
*արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը`բնօրինակի հետ միասին.
*տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17.09.2014թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
3. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։ 

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 29.09.2014թ. ժամը 14:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):