Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ

13.03.2014

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

Ծառայության ավագ մասնագետը իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, հանձնարարությունների, հիմնախնդիրների, գործառույթների և ծրագրերի կատարումը, Ծառայության պետի հանձնարարությամբ աշխատանքային ծրագրին համապատասխան` իրականացնում է գործառույթներ,  աշխատանքներ և հանդես է գալիս համապատասխան զեկույցներով, հաշվետվություններով և ամփոփումներով, Ծառայության պետի հանձնարարությամբ կատարում է անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության վերլուծությունների նախապատրաստում,  կազմում է ծրագրային աշխատանքների և հանձնարարությունների պատշաճ կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքներ  և ներկայացնում համապատասխան առաջարկություններ, միջազգային կապերի հարցերի շուրջ իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների,  օտարերկրյա կազմակերպությունների, պատվիրակությունների հետ համագործակցության զարգացման համար անհրաժեշտ գործառույթներ,  իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:  Ծառայության ավագ մասնագետն ունի Օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն, դատական (պետական)  ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական ծառայության համարժեք  պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն.
* տիրապետում է առնվազն երկու օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովին անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և ներկայացնել:
Դիմողը մրցույթին մասնակցելու համար դիմումը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին. 
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.03.2014թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
3. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։ 

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 13.03.2014թ. ժամը 10:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):